Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը իր միկրոբլոգում գրել է․
«Երբ նոր էի որոշել նիհարել, հաճախ ուզում էի հանձնվել։ Թվում էր՝ արդյունքը երբեք տեսանելի չի լինի, դա է իմ կառուցվածքը, բայց համոզվեցի, որ ամեն ինչ հնարավոր է։ Ամեն օր մոտենում էի հայելուն և շրթներկով ինձ համար ցիտատներ գրում՝ «Հավատա քեզ», «Թույլ մի տուր ուտելիքին կոտրել քեզ»։ Ինքս այդ ուղին անցնելով՝ իմ հաճախորդներին շատ լավ եմ հասկանում։ Սա պայքար է ինքդ քեզ հետ։ Հիշում եմ, թե ինչպես սկսեցի օրագիր պահել, որտեղ գրում էի, թե ինչ եմ կերել, որքան եմ քայլել, որքան ջուր եմ խմել։ Այն ժամանակ սկսեցի երևակայել, որ երբ ինքս նիհարեմ, սկսելու եմ օգնել ուրիշներին։
Երբ սկսեցի գրել գիրքս, ես ուղղակի պատմում էի իմ պատմությունը՝ հոգուս խորքում հավատալով, որ կկարողանամ մոտիվացիա դառնալ ուրիշների համար։
Սիրելիներս, ուզում եմ շեշտել, որ յուրաքանյուրը պետք է հավատա իրեն։ Մեր ու մեր երազանքների հանդեպ հավատը երբեք չպետք է դավաճանի մեզ»։