Յուրաքանչյուր կնոջ անհատական յուրահատկությունը ազդում է տղամարդու պահվածքի վրա։ Ի՞նչ են տղամարդիկ սիրում անկողնում։ Ինչպե՞ս կարելի է հաճույք պարգևել և՛ ինքդ քեզ, և՛ զուգընկերոջդ։ Այս դեպքում շատ աղջիկներ մտածել են այն հարցի շուրջ, թե իրենք ինչպես են իրենց պահում տղամարդկանց հետ։
Այս նյութի մեջ մենք խոսելու ենք մի քանի ոճերի մասին, որոնցից կախված է ձեր անձնական և ինտիմ երջանկությունը։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց 77 տոկոսը գոհ է իրենց զուգընկերոջ պահվածքից, բայց ահա կանանց 59 տոկոսը բավարարված չէ զուգընկերոջ պահվածքից։
Պահպանողական ոճ։
Ի՞նչ են տղամարդիկ սիրում անկողնում։ Նրանք սիրում են սեռական պրոցեսի ժամանակ ունենան գլխավորի դերը։ Երբ սեռական ակտի ժամանակ դոմինանտում է տղամարդը, ապա այդ տեսակ սեքսը անվանում են պահպանողական։ Ժամանակի ընթացքում նմանատիպ սեքսը դառնում է սովորական, եթե նույնիսկ այն դուր է գալիս երկու կողմերին էլ։ Առաջին անձը, ով հոգնում է այս տեսակ սեքսից դա հենց տղամարդն է։ Բայց իհարկե այս ամենին կա լուծում։ Պարզապես պետք է իրականացնել Ձեր մտքում եղած թաքնված երևակայությունը։ Օրինակ, փորձել նոր դիրք, սեքսով զբաղվել առավոտյան կամ օրվա ընթացքում։ Այս դեպքում կարելի է մեծ հաճույք պարգևել զուգընկերոջը։
Անտարբեր ոճ։
Մի շարք աղջիկները սեքսը նայում են որպես պարտականություն։ Այդ պահվածքը անընդունելի է տղամարդկանց համար և տհաճ։ Կանանց նման պահվածքը կարող է արդարացված լինել, եթե նրա զուգընկերը համակրելի չի կամ կասկած կա դավաճանության։ Բայց այս պահվածքի հիմնական պատճառը ծուլությունն է։ Պետք է անհապաղ դուրս գալ նման իրավիճակից։ Եվ եթե ցանակնում եք հաճույք պատճառել Ձեր ամուսնուն ապա աշխատեք Ձեզ վրա։ Ճանաչեք սեփական մարմինը, հասկացեք, թե այն ինչ է նախընտրում և այդ մասին ազատ խոսեք Ձեր զուգընկերոջ հետ։
Բիզնես ոճ։
Կանայք, ովքեր մեծ հաջողություններ են ունեցել գործնական աշխարհում, հստակ գիտեն, թե ինչ են սիրում տղամարդիկ։ Այս տեսակ կանայք անկեղծ են անկողնում, բայց չափից դուրս անկեղծությունը կարող է փչացնել զույգերի միջև առաջացած ռոմանտիկան։ Բացի այդ ոչ մի տղամարդ չի հանդուրժի մի կնոջ, ով իրեն կթելադրի, թե որն է ճիշտ, որը սխալ։ Կողակցին հաճույք պատճառելու համար պետք է խորամանկել։
Անկանոն ոճ։
Այս տեսակը նախընտրելի է այն կանանց, ովքեր ունեն ժամանակակից հայացքներ։ Այս տեսակ կանայք լիովին արտահայտում են իրենց ցանկությունները։ Նրանց վտանգն այն է, որ ամեն զուգընկեր կարող է չհամակերպվել նրանց ազատականությանը։ Դուք ունենում եք երկու լուծում․ կամ լքել զուգընկերոջը, կամ փոխել սեփական ոճը։
Ռոմանտիկ ոճ։
Ռոմատիկ պահվածքը անկողնում ունի իր դրական և բացասական կողմերը։ Մի կողմից կանայք կարող են տղամարդկանց խելահան անել ռոմանտիկ հպումներով և համբույրներով, իսկ մյուս կողմից վտանգ կա, որ կինը կարող է ընկնել խորը երևակայության գիրկը։ Տղամարդիկ համաձայն չեն պատրաստվել ամեն սեքսին յուրահատուկ ձևով։ Օրինակ անհնարին է ամեն անգամ պատրաստել մոմեր և ռոմանտիկ երաժշտություն։
Յուրահատուկ ոճ։
Այս ոճը առանձնանում է իր բազմազանությամբ և անկրկնելիությամբ։ Օրինակ՝ ոչ ստանդարտ դիրքեր, բարձր բղավոցներ և ցենզուրայից դուրս արտահայտություններ։ Այս սեքսը կարող է դուր գալ տղամարդուն, բայց հաճախակի լինելու դեպքում տղամարդը սկսում է կասկածել կնոջ իրական և բնական պահվածքի վրա։
Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։