Հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր միկրոբլոգում խոսել է մարդկանց բնորոշ կբարդույթների մասին և հորդորել իր երկրպագուներին նույնպես պատմել դրանց մասին։ Թինան երկրպագուներին ցուցադրել է իր երիտասարդ տարիների լուսանկարը և պատմել իր մանկության սարսափելի կաշկանդվածության մասին։
«Ես ամբողջ կյանքում իմ արտաքինի հետ կապված բարդույթներ եմ ունեցել։ Ես շատ լավ հիշում եմ ինձ մանկության տարիներին։ Ես գեր վրացուհի աղջիկ էի՝ ռուսական դպրոցում, որը նախատեսված էր զինվորականների երեխաների համար և որտեղ շատ գեղեցիկ բարձրահասակ աղջիկներ կային՝ հյուսերով և կապույտ աչքերով։
Մինչև 10-րդ դասարան ես ընդհանրապես ոչ ոքի դուր չէի գալիս և հենց այն երկրորդ ընկերուհին էի, որը «ընկեր էր»։ Ես արդեն 43 տարեկան եմ և միայն 10 տարի առաջ ինչ որ մեկը քիչ թե շատ խոստովանեց, որ ես կարող եմ հավակնել գեղեցիկ արտաքին տվյալ ունենալուն․․․»։
⠀