«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին անկեղծ հարցազրույց է տվել Spletnik հրատարակությահը. 43-ամյա հաղորդավարուհին կիսվել է գեղեցկության գաղտնիքներով, խոսել սնվելու եւ պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ իր վերաբերմունքի մասին...
«Ամբողջ խնդիրը ճարպի տոկոսներն են։ Կան աղջիկներ, ինչպես օրինակ Սվետլանա Բոնդարչուկը, որոնց օրգանիզմում ճարպի քանակը կազմում է 10-15 տոկոս (ճարպի, ջրի եւ մկանների հավասարակշռություն)։ Այսպիսի ցուցանիշների դեպքում կարող ես ուտել ու չգիրանալ։ Իսկ ինձ համար ճարպի մակարդակն իջեցնել մինչեւ 15-16 տոկոս իսկական արվեստ է»,- պարզաբանել է Թինան։
Ինչպես հայտնի է, նա խիստ ռեժիմի է հետեում։ «Իմ սննդակարսգում ներառված են հատուկ բոված հացի կտորներ, սաղմոն, որի վրա քիչ աղ է ավելացված, ավոկադո եւ լոլիկ»,- նշել է Կանդելակին։ Թինան խորհուրդ է տալիս ձուկ եւ բանջարեղեն օգտագործել՝ կազմվածքը պահպանելու համար։
«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերը խոստովանել է, որ Վրաստանում երբեք գեղեցիկ չի համարվել՝ ինչպես դպրոցում, այնպես էլ համալսարանում։ «Իմ բոլոր սկզբնական ցուցանիշների դեպքում գեղեցիկ լինելը համառ աշխատանք է»,- կարծում է աստղը՝ նշելով, որ տղամարդիկ սիրահարվում էին իրեն, երբ խոսում էին իր հետ։ Այդ պատճառով՝ նրա կարծիքով՝ արտաքինն, իհարկե, կարեւոր է, բայց ոչ այդքան...
«Երիտասարդ աղջիկները սկսում են մեծացնել շուրթերը, կուրծքը, ամբողջությամբ փոխել իրենց, երբ իրենց միայնակ եւ չսիրված են զգում։ Շատ կանայք զբաղվում են արտաքինին «վերափոխմամբ»՝ սիրված լինելու համար։ Բայց չէ՞ որ սիրում են անհատականությունը, ոչ թե կուրծքը, նստատեղը կամ շուրթերը»,- ասել է Կանդելակին։