Տղամարդկանց հանրաճանաչ Maxim ամսագիրը հրապարակել է 2019 թվականին աշխարհի ամենագայթակղիչ աղջիկների վարկանիշային թոփ 100-յակը: Այս անգամ աղյուսակը գլխավորել է «Միսս Տիեզերք 2012» մրցույթի հաղթող մոդել Օլիվիա Կալպոն: Նրա լուսանկարը զարդարել է ամսագրի շապիկը։
27-ամյա Կալպոն կարողացել է առաջ անցնել ճանաչված մոդել և դերասանուհի Քեյթ Ափթոնից:
«Ես միշտ հետևել եմ Մաքսիմի «Թեժ 100» ցուցակին, որտեղ միշտ եղել են շատ խելացի և հաջողակ կանայք, որոնք ոգեշնչել են ինձ և ազդել իմ կարիերայի վրա»,- ասել է Կալպոն: