Որոշ մարդկանց բախտը սիրո մեջ պաթոլոգիկ կերպով չի բերում։ Կարծես թե ամեն բան նորմալ է՝ և՛ արտաքինը, և՛ շրջապատը, սակայն անձնական կյանքը ոչ մի կերպ չի դասավորվում։ Ի՞նչ անել։ Առաջին հերթին ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ։ Ամենայն հավանականությամբ, պատճառը հենց ձեր մեջ է։
Մի քանի կետ ենք ներկայացնում, որոնք, հնարավոր է, խանգարում են ձեզ կառուցել անձնական կյանքը։
1) Դուք չափազանց շատ բան եք պահանջում ձեր զուգընկերոջից։
2) Դուք ապրում եք «Սիրիր ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ» սկզբունքով։
3) Ձեզ թվում է, որ «ձեր մարդը» ձեզ անմիջապես կմոտենա, և ամեն բան հենց սկզբից իդեալական կերպով կդասավորվի։
4) Դուք միշտ սխալ մարդու եք ընտրում։
5) Դուք ուշադրություն չեք դարձնում արժանավոր տղամարդկանց վրա։
6) Դուք կրկնում եք նախկին հարաբերությունների սխալները։
7) Ձեզ թվում է, թե սիրող մարդը պետք է իմանա, թե ինչ եք դուք ուզում։ Միշտ։
8) Դուք նոր հարաբերությունների ժամանակ չունեք։
9) Դուք պարզապես ցանկություն չունեք։