ԽՈՅԵՐ

Մայիսի 19-ին ձեր սիրելի անձնավորությունը ստիպված չի լինի ձեզ համար ակնհայտ բաների մասին բացատրություններ տալ, քանզի դուք ամեն ինչ շատ լավ կտեսնեք ու կհասկանաք: Մնում է միայն ակնակալել, որ ձեր սիրելին օրվա ընթացքում ավելի կարեւոր եւ դրական զրույց կվարի ձեզ հետ:

ՑԼԵՐ

Այսօր մեկ վայրկյան պետք է մոռանաք ձեր սիրելի անձնավորության հանդեպ ունեցած զգացմունքի մասին եւ նրան նայեք անծանոթի աչքերով: Միգուցե դա կօգնի ձեզ հասկանալ եւ նրա մեջ տեսնել այն, ինչ նախկինում «անհասանելի էր» ձեզ, քանի որ վարդագույն ակնոցով էիք ապրում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի հետ հիանալի ժամանակ անցկացնելու լավագույն մտքերը ձեզ կայցելեն գիշերը, երբ դուք շատ հոգնած կլինեք: Փորձեք չմոռանալ դրանք, որպեսզի կարողանաք կյանքի կոչել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելիի սիրտը գրավելու ուղին այսօր անցնելու է նրա ստամոքսով: Մայիսի 19-ին ստիպված եք լինելու ցուցադրել խոհարարական ձեր հմտությունները եւ ժամանակի մեծ մասն անցկացնել խոհանոցում: Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ նրա հետ ռեստորան գնալը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սպորտով զբաղվելու ճիշտ ժամանակն է: Ֆիզիկական վարժությունները որպես ձանձրալի պարտավորություն մի ընդունեք: Իրականում դրանք կարող են ձեր համատեղ ժամանցն ավելի հետաքրքիր դարձնել: Առավոտյան մարզանքներին կարող են մասնակցել նաեւ երեխաները:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին կցանկանա ամեն գնով բարձրացնել ձեր տրամադրությունը, նույնիսկ եթե դուք առանց Նրա օգնության էլ շատ ուրախ եք: Դե ինչ, շատ գովելի քայլ է, որն անպայման պետք է գնահատել: Թող ձեր սիրելի անձնավորությունը զգա, թե ինչ կարեւոր գործ է անում ձեզ համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը խանգարելու է աշխատանքում: Հետեւաբար, եթե այսօր մեծ եւ կարեւոր գործեր եք ծրագրել, ուրեմն կամ կրճատեք դրանք, կամ խուսափեք Նրա հետ հանդիպումից: Այլապես սիրելի աձնավորության հետ վեճից խուսափել չի լինի, իսկ դա ձեզ հաստատ պետք չէ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Փորձեք այսօր սատարել ձեր սիրելիին եւ անել հնարավոր ամեն ինչ՝ նրան ավելորդ հոգսերից ազատելու համար: Իհարկե, Նա դժվարությամբ կհրաժարվի դրանից, բայց դուք պետք է սատարեք Նրան: Ցույց տվեք ձեր ամբողջ սերն ու աջակցությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մայիսի 19-ը օրացույցի վրա փոփոխություններ անելու օր է, բայց ոչ ձեր անձնական կյանքում: Այն ինչպես կար, այնպես էլ կմնա, անկախ ձեր ջանքերից: Ուստի, կարելի է սպասել օրվա անակնկալներին եւ ժպտադեմ ընդունել դրանք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի ընտրել ձեր այժմյան եւ նախկին ընտրյալների միջեւ: Այսօր անցյալն ու ապագան միախառնվելու են եւ դրանց միջեւ ընտրություն կատարելը հեշտ չի լինելու: Բայց ոչ մեկը չի շտապեցնում ձեզ. դուք մտածելու համար մեկ շաբաթ ունեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մայիսի 19-ին ձեզ համար հաճելի զրուցակից կգտնեք: Նրա հետ խոսելն իսկապես հետաքրքիր ու բովանդակալից կլինի: Բայց խոսակցության ժամանակ պետք է զուսպ ու նրբանկատ լինեք, քանի որ այլապես երկրորդ անգամ նրա հետ հանդիպելու հնարավորություն չեք ունենա:

ՁԿՆԵՐ

Փորձեք որքան հնարավոր է ադեկվատ վերաբերել ձեր սիրելի էակի ամեն խոսքին: Միգուցե դրանք այնքան էլ հաճելի կամ սիրալիր չլինեն: Բայց աստղերը հուշում են, որ պետք չէ մեծ ջերմություն եւ իմաստ փնտրել դրանցում: Որքան անտարբեր լինեք, այնքան ավելի հեշտ կլինի հարթել հարաբերությունները սիրելիի հետ: