Իր յուրահատուկ ոճն ունեցող ու միշտ օրիգինալ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը օդանավակայանից լուսանկար է հրապարակել։ 

Ես շատ եմ սիրում նայել մարդկանց` օդանավակայաններում... Տարբեր ու անծանոթ, աղմկոտ կամ լուռ, բեռնված կամ թեթևաքայլ, շատ տարբեր են մի խոսքով: 
Հետաքրքիր է, որ միայնակ ճամփորդող հայերի քիչ եմ հանդիպում, կամ ընկերներով են, կամ ընտանիքներով... կամ օգնականների հետ)))) Միջին ամերիկացին երևի ավելի քիչ է ճամփորդում քան միջին վիճակագրական Հայաստանցին)) Տեսնես ինչու՞)) Օդանվակայաններում մարդիկ ամենաշատն են գտնում իրենց, երբ հեռանում ես քո հարմարավետ գոտուց` սկսում ես ճանաչել ինքդ քեզ, ու մանավանդ` դիմացինին: 
Օդանվակայաններն իրենց գրված ու չգրված օրենքներով ԻՐԵՆՔ են պարտադրում խաղի կանոնները... մարդն էլ այդ կարճ ժամանակահատվածում ապրում է նոր կյանք` ըստ այդ օրենքների...) Որքան շատ է հեռանում comfort zone- ից մարդը, այնքան շատ է ճանաչում ինքն իրեն ....-գրում է դերասանուհին։  

 

 

Անգամ այս լուսանկարում դերասանուհին աչքի է ընկնում յուրահատուկ ոճով, ու օրիգինալ աքսեսուարներով։ 
Հետևորդներից շատերն անգամ չեն կարողացել անտարբեր անցնել նրա պայուսակի կողքով։