Սովորաբար ֆիլմերում սեքսուալ ակտերի տեսարանները բեմադրվում են, կամ էլ ներգրավվում են կրկնորդներ, սակայն կան որոշ ֆիլմեր, որոնք չլինելով պորնոգրաֆիկ բնույթի և նույնիսկ մասնակցելով հռչակավոր կինոփառատոնների, այնուամենայնիվ պարունակում են տեսարաններ, որտեղ հերոսներն իսկապես սեքսով են զբաղվում:
Ձեզ ենք ներկայացնում 6 այդպիսի սկանդալային ֆիլմեր, որոնք ժամանակին մեծ աղմուկ են բարձրացրել:
1. «Բոսորագույն ճագարը»
Վինսենտ Գալլոյի այս ֆիլմին ժամանակին սկանդալայնություն հաղորդեց երկարատև ու իսակական օրալ սեքսի տեսարանը՝ Խլոե Սեվինյիի կատարմամբ: Ֆիլմում այն մատուցված է, որպես Գալլոյի հերոսի վառ հիշողություն ու կսկիծ՝ իրեն թողած աղջկա մասին: 2003 թվականի Կաննի կինոփառատոնին ֆիլմի պրեմիերայի ժամանակ Գալլոն անգամ ստիպված էր հանդիսատեսիի սուլոցների ու գվվոցների ներքո ներողություն խնդրել այդ դրվագի համար, բայց 12 տարի անց, Գասպար Նոեի ոչ պակաս անկեղծ «Սերը» ֆիլմը ոհտընկայս ծափահարություներով ընդունվեց: Ի դեպ, նկարահանումների ժամանակ, Վինսենտ Գալլոն ու Խլոե Սեվինյին իրոք հանդիպում էին:
2. «9 երգեր»
Մայքլ Ուինտեբոթթոմի նկարահանած երաժշտական ու զգացմունքային սիրո պատմությունը ևս անմասն չի մնացել իսկական սեռական ակտերի տեսարաններից: Իսկական սիրահարվածության ռոմանտիկան այստեղ մատուցվում է երկու հիմնական բաղադրիչների տեսքով. ֆիզիկական մտերմության ու երաժշտության: Գլխավոր գերոսները՝ Անտարկտիդան ուսումնասիրող Մետն ու ուսանողուհի Լիզան, ծանոթանում են ռոք համերգի ժամանակ: Ռոքի մեղեդայնությունը ուղեկցում է ննրանց հարաբերությունները՝ սիրո ծնունդից, մինչևև բաժանում, որը տեղի է ունենում, երբ Լիզան ստպված է անսպասելիորեն հեռանալ, իսկ Մետը չգիտես ինչու չի գնում նրա հետ: Դերասան Կիրան Օ՛Բրայենը համարձակվեց այս չափազանց անկեղծ ֆիլմում նկարահանվել՝ արդեն ունենալով բավականին պատկառելի դերասանական փորձ, մինչդեռ նրա զուգընկերուհու՝ Մարգո Ստիլլիի համար ֆիլմը դեբյուտային էին և դարձավ ուղեգիր՝ մեծ կինոյի աշխարհ:
3. «Shortbus ակումբ»
Ջոն Քեմերոն Միտչելլի այս կատակերգական պորնոգրաֆիկ մելոդրամայում ամեն ինչ իրական է: Սյուժեի հիմքում ընկած է երիտասարդ սեքսոլոգ Սոֆիի դեգերումները՝ նյու-յորքյան անդերգրաունդային մշակույթի ընդերքներում: ԳՀերոսուհին ոչ միայն ընկղմվում է ժամանակակից երաժշտության ու արվեստի մեջ, այլ առանց նախապատմության ու ամոթի սեքսի աշխարհ: Shortbus ակումբ գալիս են միայն ընտրյալները: Այն հարմարավետ տեղ է, որտեղ քեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին կաս՝ անտեսելով քո սեքսուալ նախասիրություններն ու կոմպլեքսները: Ճակատագրի հեգնանքով, Սոֆին՝ լինելով սեքսոլոգ, ինքն է տառապում ննրանից, որ չի կարողանում օրգազմ զգալ: Ակումբում նա ծանոթանում է հոմոսեքսուալիստ Ջեյմսի հետ ու իմանում է նրա սեռական կյանքի բոլոր մանրամասների մասին, նույնիսկ՝ ֆիզիոլոգիական:
4. «Հիմարները»
Լարս Ֆոն Թրիերնն անկասկած այն ռեժիսորներից է, ով երբեք չի ծածկի մերկությունը կադրում ու չի որձի համոզել, որ երեխաներին աղամբի մեջ են գտնում: «Հակաքրիստոս» և «Նիմֆոմանուհին» ֆիլմերում բազմաթիվ ստեսարաններ կան, որոնցում Շարլոտա Գենսբուրի, Ուիլյամ Դեֆոյի, Շայա Լաբաֆի ու այլ դերասանների հերոսները սեռական ակտով են զբաղվում, բայց ռեժիիսորը նրանց փոխարինում էր կրկնորդներով՝ ինտիմ տեսարաններում: Իսկ այ ռեժիսորի վաղ գործերից մեկում՝ «Հիմարները» ֆիլմում, հենց գլխավոր դերակատարներն են սեռական օրգաններն ի ցույց դնում տեսախցիկների առջև և անգամ մասնակցում են խմբակային սեքսի իսկական տեսարանի:
5. «Ռոմանս X»
ֆեմինիստ Կատրին Բրեյան դիմում է սեքսուալ խաղերի մանրամասն ցուցադրության ոչ թե հանուն կինոդիտողների սիրո, այլ որպեսզի հաստատի այն գաղափարը, որ իր բարդ ցանկություններն ունեցող կնոջը շատ դժվար է ապրել այս աշխարհում՝ գիշատիչ-տղամարդու հետ համեմատած: Այս ֆիլմը երիտասարդ ուսուցչուհի Մարիի սեքսուալ ապրումների պատմություն է: Նրա սիրեցյալ Փոլը գեղեցիկ էգոիստ է, ով աշխատում է մոդելային բիզնեսում: նա քնում է Մարիի հետ նույն անկողնում, բայց րաժարվում է սրով զբաղվել նրա հետ: Այս էրոտիկ անտարբերությունը մղում է Մարիին մի շարք խելահեղ քայլերիԼ Կատրին Բրեյայի օբյեկտիվում արդյունքում տեսնում ենք իսկական մաստուրբացիա, ֆելլյացիա, նույնիսկ՝ ծննդաբերություն: Մի խոսքով՝ ամեն ինչ, բացի ամենասովորական սեռական ակտից: Ֆիլմը կարող է շոկկի ենթարկել, բայց միևնույն ժամանակ սադրում է տարբեր սեռերի ներկայացուցիչներին մտորել կանանց և տղամարդկանց էությունների մասին:
6. «Ինտիմ»
Պատրիս Շերոյի այս ֆիլմը, որը 2000 թվականին ստացել է բեռլինյան կինոփառատոնի Գրան-Պրին, պատմում է երկու գրեթե անոնիմ սիրեկանների մասին: Մարկ Ռայլենդսի ու Քերրի Ֆոքսի հերոսները հանդիմում են շաբաթը մեկ և առանց ավելորդ խոսքերի, արագ ու անսահման մեխանիկական սեքսով են զբաղվում: Նա գրեթե ոչինչի չգիտի իր սիրուհու մասին, իսկ սիրուհին չի հետաքրքրվում նրա կյանքով: Մի օր՝ նրանց հերթական հանդիպման օրը, սիրուհին չի գալիս ու միայն այստեղ է հանդիսատեսի առջև բացվում միայնության այն խոր անդունդը, որի մեջ ընկղմված են այս պատմության հերոսները: