Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին, ով մարմնավորում է Եվայի կերպարը, միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացրել է թավշյա լիսաշրջազգեստով, ոճային, գունավոր սպորտային կոշիկներով, ջինսե բաճկոնով։ Կադրերին կից նա ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Երբ քո մեջ ինչ-որ բաներ փոխվում են, փոխվում է նաեւ շուրջդ»։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տաթեւը ներկայացրել էր գայթակղիչ տեքսով։ Նա կրում էր սպիտակ՝ կարճ զգեստ, որի վրա առկա են տարբեր երանգներ։ Զգեստն ընդգծել էր հմայիչ հայուհու  սլացիկ ոտքերը։