Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է հեռանալ «Արսենալ»-ից:
Այս մասին գրում է Mirror-ը: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանի և Օզիլի ծառայություններից, քանի որ ֆուտբոլիստները ամենաբարձրն են վարձատրվում «զինագործների» կազմում, իսկ Էմերին ցանկանում է այդ գումարն առավել նպատակային օգտագործել: Մխիթարյանը «Արսենալ»-ում շաբաթական ստանում է 180 հազար, իսկ Օզիլը` 350 հազար ֆունտ:
Իսպանացի մասնագետի կարծիքով, այդ գումարներով «Արսենալ»-ը կարող է ամրապնդել պաշտպանության ու հարձակման գոտիները: