Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Սաութհեմփթոն»-ին:

Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Դենի Ինգսը 20-րդ րոպեին բացեց հաշիվը, պատասխան գոլը  8 րոպե անց հեղինակեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Առաջին խաղակեսի վերջնամասում Ինգսը իր երկրորդ գոլը խփեց այս խաղում, իսկ Հենրիխ Մխիթարյանը 53-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:2:

Հանդիպման 85-րդ րոպեին Չարլզ Օսթինը հաղթանակ բերեց դաշտի տերերին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագը մասնակցեց ողջ խաղին:

Այս խաղից հետո Էմերիի թիմը 34 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: