Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Ամեն րոպե էլ ալարում ենք. ալարում ենք , որովհետև գերհոգնած ենք, հաջորդ պահին ալարում ենք, որովհետև արդեն հանգստացել ենք, ալարում ենք, որովհետև քաղցած ենք, կամ ընդհակառակն՝ կուշտ, ալարում ենք ցրտի, կամ հակառակը՝ շատ շոգի պատճառով... կարճ ասած ՝ ալարելը ամենամեծ թշնամին է մեր։
...երբ իմ «ալարելը» գլուխ է բարձրացնում և ուզում է հաղթանակել, ես ՍՏԻՊՈՒՄ եմ ինձ անել մի բան, որը գոնե ժամանակավոր կխեղդի իմ ալարկոտությանը... Նույնիսկ հանգստի ու դանդաղած ռիթմի մեջ ակտիվ ցատկերն ու թեթև սպորտային գործողությունները պարտադիր են ըստ իս, նստակյացությունն էլ սովորության է վերածվում։
Իսկ դու՞ք ինչպես եք հաղթահարում ալարկոտությունը... եթե ունեք իհարկե»: