Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից:
Այս մասին գրում է անգլիական Sky Sport-ը:
«Արսենալ»-ը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսի ծառայություններով: Սուարեսի հետ գործարքի դեպքում հնարավոր է, որ Մխիթարյանը հեռանա ակումբից, քանի որ հայ կիսապաշտպանի` մեկնարկային կազմում լինելու փաստը հարցականի տակ կլինի:
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ավելի վաղ աշխատել է Սուարեսի հետ: