Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) միասին Հայաստան գալու ցանկություն են հայտնել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնի է դարձել «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հերթական դրվագի ցուցադրությունից հետո: Հեռուստաաստղն իր ընկերուհիների հետ գնացել է Շերի համերգին, որը կայացել է Լաս Վեգասում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանդիպման ժամանակ Քիմն ասել է, որ շատ բարձր է գնահատում լեգենդար երգչուհու արածները հայ համայնքի համար:

«Ես ցանկանում եմ հետ գնալ Հայաստան»,- ասել է Շերը, և Քիմը համաձայնել է նրան՝ ասելով, որ ինքն էլ է ցանկանում գալ Հայաստան և առաջին իսկ հնարավորության դեպքում կընկերակցի նրան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք պարտավոր ենք գնալ այնտեղ: Ես շատ եմ ուզում գնալ Հայաստան, ինձ այժմ դա շատ անհրաժեշտ է»,- եզրափակել է Շերլին Սարգսյանը: