Daily Mail-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվան ընդառաջ մասնակցել է Սպիտակ տանն ավանդաբար անցկացվող միջոցառմանը, որի ժամանակ երկրի ղեկավարը ներում է շնորհում տոնական սեղանի համար Սպիտակ տուն բերված հնդկահավերին:
Այնուհետև նա շնորհավորել է ամերիկացիներին Գոհաբանության տոնի առթիվ ու միասնության կոչ արել: