Լոնդոնում՝ Միլենիում կամրջի եւ Սուրբ Պողոս տաճարի միջեւ ընկած տարածքում, կանգնեցրել են Հարի Փոթերի մասին ֆիլմերի չորսուկես մետր բարձրությամբ կախարդական փայտիկները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Lonely Planet-ը:

Փայտիկները, որոնք առկայծող լույսով ամեն երեկո լուսարձակում են 18:45-ից մինչեւ 22:45-ը, այն ինստալացիայի բաղկացուցիչ մասն են, որն ստեղծվել Է քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ:

Այդ կերպ պլանավորվում Է ուշադրություն հրավիրել Ջոան Ռոուլինգի՝ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակի բարեգործական հիմանդրամի նկատմամբ: Նաեւ ստեղծագործության մեջ հնչել Է կախարդանքի խոսք, որը լույս Է առաջացնում: Փայտիկները կարելի Է տեսնել մինչեւ փետրվարի 18-ը:

Դրանք արդեն գրավել են զբոսաշրջիկների մեծ ուշադրությունը, որոնց թվում քիչ չեն գրողի ստեղծագործության երկրպագուները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: