Երգչուհի Սիրուշոն Instagram-ում այնքան էլ ակտիվ չէ, եւ ժամանակ առ ժամանակ նրա երկրպագուները հասցնում են կարոտել երգչուհուն եւ նրանից սպասել նոր հրապարակումների:
Գեղեցկուհի-երգչուհին իր լսարանին է ներկայացել բավականին շքեղ առօրեական հանդերձանքով: Սիրուշոն իր միկրոբլոգում հրապարակած լուսանկարում մարմինն ընդգծող սեւ տաբատով, բլուզով ու մարմնագույն վերարկուով է, իսկ ոճային street style-ը նա ամբողջացրել է թրենդային այեւային ակնոցով ու բանդանայով: