Օրերս տեղի է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի 36-ամյա դստեր՝ Բարբարայի հարսանիքը։ Բարբարայի ընտրյալը 37-ամյա սցենարիստ Քրեյգ Քոինն է։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մեն նահանգում։ Հարսնացուի զգեստի հեղինակն ամերիկացի դիզայներ Վերա Վոնգն է։
Բուշի դուստրն առողջապահական ընկերությունում գլխավոր տնօրեն է։ Այս տարիքում ամուսնանալու պատճառը, Բարբարայի խոսքով, իր խիստ զբաղված լինել է։