Սալմա Հայեկը դարձել է «Got Milk?» ընկերության նոր աստղը: Դերասանուհին լիովին համաձայն է ընկերության' ''սպիտակուցները երջանկության գրավականն են'' կարգախոսի հետ:
Գովազդի պաստառին Սալմա Հայեկն է' վարդագույն հարմարավետ լոգարանային խալաթով և «կաթնային բեղիկներով», բայց անգամ այս տնային կերպարով դերասանուհին հրաշալի տեսք ունի: Նայելով Սալմայի անհոգ դեմքին' ցանկություն է առաջանում օրը սկսել մեկ բաժակ կաթով: