Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում Գագիկ Ծառուկյանի ու Սամվել Ալեքսանյանի կանանց ու դուստրերի հետ է:

«Հազվադեպ է, որ պատվերների եմ մեկնում ու հաճախորդներ հավաքում։ Այսօր եզակի հնարավորություն ունեի ծանոթանալ Ծառուկյան և Ալեքսանյան հիանալի ընտանիքների հետ:

Նայեք ինձանից ձախ գտնվող այս կնոջը' Ջավահիրին, (Գագիկ Ծառուկյանի կինը), նա 6 երեխա ունի, իսկ ավելի ձախ' Շողիկը (Սամվել Ալեքսանյանի կինը), 7 երեխա ունի։ Ես հիացած եմ ու ուզում եմ օրինակ վերցնել նրանցից։ Այսօր բոլորին դիմահարդարել եմ whiteparty–ի համար։ Անհամբեր սպասելու եմ սեպտեմբերին մեր երևանյան հանդիպմանը: Սիրում եմ իմ աշխատանքը»,– լուսանկարները մակագրել է Գոհարը։

Նշենք նաև, որ գործարարների տիկնայք և դուստրերը հատուկ մեկնել էին Մոսկվա՝ մասնակցելու կազմակերպված whiteparty–ին: