Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«Հաջողությունը ոչ բախտ է, ոչ էլ «նվեր», այն ամենօրյա աշխատանք է. լի ծանր, երբեմն հուսահատ պահերով, քննադատությամբ ու անքուն գիշերներով, և եթե մեկ անգամ թուլանաս՝ տարիների կառույցդ մեկ վայրկյանում կարող է տապալվել։ Այնպես որ ամեն Աստծու օր, ամեն վայրկյան, քանի դեռ շնչում ես, պիտի աճես, զարգանաս, առաջ գնաս, այլապես Հաջողությունդ «կփոշիանա» իսպառ։ 
Հաջողակ մարդիկ չեն կանգնում երբեք, այլ ՎԱԶՈՒՄ ԵՆ միշտ))»: