Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քիմ Քարդաշյանը նոր ֆոտսեսիայի է մասնակցել Vogue India ամսագրի համար։ Այս փաստը, սակայն, զայրացրել է շատ հնդիկների, ովքեր նշում էին, որ նրա փոխարեն պետք է լիներ ծագումով Հարավային Ասիայից մեկը, քանի որ Քիմը հայկական արմատներ ունի։ 

 

Պետք է նշել, որ Քիմն առաջին անգամ չէ, որ հնդիկների կողմից արժանանում է նման վերաբերմունքի, որի պատճառն այն է, որ հայ հեռուստաաստղը մի անգամ իր շոուի ժամանակ հայտարարել է, որ հնդկական խոհանոցը զզվելի է, ինչն էլ առաջացրել էր հնդիկների զայրույթը։ 

 

Քիմը փորձել է շտկել իրավիճակը և հայտարարել, որ միտում չի ունեցել վիրավորելու հնդիկներին։

 

«Ճաշակի հարց է: Կան հայկական որոշ ուտեստներ, որոնք ես զզվելի եմ համարում, բայց դա չի արտացոլում իմ վերաբերմունքը հայերի և հայկական մշակույթի նկատմամբ»։

 

 

 

 

 

 

 

A post shared by VOGUE India (@vogueindia) onFeb 26, 2018 at 7:00pm PST