Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է Գրիշա Աղախանյանի կնոջ' դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ:
Դերասանուհին պատմեց, որ ինքն ու Գրիշան իրենց միության միայն սկզբնական շրջանում են հատուկ նշանակություն տվել այս տոնին.
«Տարիներ առաջ մենք էլ, ինչպես նոր սիրահար յուրաքանչյուր զույգ, մտածում էինք, թե ինչ անակնկալներ միմյանց մատուցենք, բայց տարիների ընթացքում, երբ երկար ժամանակ ես ապրում ամուսնական կյանքով, ռոմանտիկ դրսեւորումները ավելի պակասում են, իսկ ես ու Գրիշան ռոմանտիկ մարդիկ չենք: Իմ հիշողություններում լավագույն Սուրբ Վալենտինի տոնը նշել եմ, երբ հղի էի. Այդ ժամանակ ես իմ մեջ էի կրում մեր կյանքի լավագույն նվերին'որդուս: Իսկ վաղը մենք երկուսս զբաղված կլինենք մեր աշխատանքներով, գուցե ուշ երեկոյան միասին մի տեղ այցելենք, բայց դա եւս կախված կլինի մեր զբաղվածությունից:»,- նշեց նա:
Շողերը նկատեց, որ ինքն ու ամուսինը հաճախ չեն ասում, որ սիրում են իրար, քանի որ դրա կարիքը չեն զգում.
«Մենք արդեն յոթ տարի է, ինչ միասին ենք, դա խոսում է այն մասին, որ մենք սիրում ենք իրար: Գիտեք, պարտադիր չէ ամեն օր ասել «Ես քեզ սիրում եմ», Գրիշան 50 տարեկան է, նոր երիտասարդ չէ, որ անդադար այդ խոսքերը կրկնի, բայց մենք մեր վերաբերմունքով ենք միմյանց ցույց տալիս, որ սիրում ենք իրար, իսկ դա շատ ավելի կարեւոր է»,- հավելեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։