Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը փետրվարի 5-ին Լոս Անջելեսում ավտովթարի պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 54-ամյա դերասանը իր մոխրագույն Tesla ավտոմեքենայով բախվել է արծաթագույն Nissan Altima-ին, որն էլ իր հերթին հարվածել է սև Kia Soul-ին:

Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է հայ վարորդ:

 

Փիթը սովորական վարորդի նման դուրս է եկել մեքենայից, լուսանկարել է մեքենայի կրած վնասները: Այնուհետև վարորդները, ովքեր խիստ զարմացած էին վթարի վայրում հոլիվուդյան դերասանին տեսնելու առնչությամբ, Փիթի հետ փոխանակվել են համապատասխան տեղեկություններով: «Ուրախ էի հանդիպել ձեզ»,- հայ վարորդի հետ բաժանվելուց առաջ ասել է դերասանը՝ սեղմելով նրա ձեռքը: