«Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հունվարի 15-ից հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը: Ինչպես տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, հերթը վերջին հինգ մասնակիցներինն է՝ 

1.     Գաթա բենդ – Շողա 

 

 

2.    Լուսինե Մարդանյան – If you don't walk me home

 

3.    Մարիամ – Fade 

 

4.    Մարիա Սիքրեթ – Escape 

 

5.    Ռոբերտ Քոլոյան– Get away with us 

 

«Դեպի եվրատեսիլ» նախագծի բոլոր մասնակիցների երգերն արդեն  հասանելի են նախագծի յութուբյան էջում: Մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին, որը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: