Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհություն է հայտնել, որ ակումբը խոստացել էր երկարաձգել իր գործող պայմանագիրը ,սակայն մինչև հիմա չի արել դա: 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ՝ ավարտվում է 2021թ.-ին:
Ռոնալդուի քույրը՝ Կատյան, ի աջակցություն եղբորը՝ բաց նամակ է գրել.
«Սա այն է, ինչ ցանկանում եմ ասել քեզ, Կրիշտիանու.
երբ դու 12 տարեկանում եկար Լիսաբոն՝ արցունքներով և հույսերով լի, նրանք ասում էին, որ դու պարզապես հերթական երեխան ես Մադեյրայից: Մոտ հինգ տարի անց դու դարձար «Սպորտինգ»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Երբ հիմնական կազմում քո առաջին խաղերն էիր անցկացնում, նրանք ասում էին, որ դու հերթական տեխնիկական էգոիստն ես: Մի քանի ամիս անց տեղափոխվեցիր «Մանչեսթեր Յունայթեդ»: Երբ տեղափոխվեցիր Անգլիա, նրանք ասում էին, որ դու ընդամենը հեռանկար ունես: Վեց մրցաշրջանում խփեցի 118 գոլ: Երբ քեզ գնեց «Ռեալ»-ը, նրանք ասում էին, որ դու պարզապես անուն ես՝ մարզաշապիկներ վաճառելու համար: 2009թ.-ից դու խփել ես 422 գոլ 418 խաղում և սահմանել ես գրեթե բոլոր ռեկորդները:
Երբ 2008թ-ին ստացար առաջին «Ոսկե գնդակ»-դ, նրանք ասում էին, որ սա վերջն է: Բայց դու նվաճեցիր ևս 4-ը: Երբ դարձար Պորտուգալիայի հավաքականի ավագը, նրանք ասում էին, որ դու հերթական ավագն ես՝ առանց առաջնորդի ոգու:
2016թ.-ին դու դարձար առաջին պորտուգալացին, ով իր գլխի վերևում պահեց Եվրոպայի առաջնության գավաթը:
Հիմա, երբ դու գոլ չես խփում այլմոլորակայինի պես՝ երկու կամ երեք խաղ, նրանք ասում են, որ դու հերթական խաղացողն ես, ով կարիերայի ավարտին է: Մի՛ անհանգստացիր: Երբ դու մրցանակը ձեռքիդ ժպտում ես Էյֆելյան աշատարակից («Ոսկե գնդակ») կամ էլ խփում ես հերթական որոշիչ գոլը, սահմանում ռեկորդը, դու ստիպում ես նրանց ուշադիր հետևել քեզ և իհարկե՝ ծափահարել: Խեղճ մարդիկ, դա այն ամենն է, ինչ նրանք ունեն»: