Երիտասարդ երգչուհի Լենա Ղազարյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը։ Մինիմալիստական ոճի տեսահոլովակում միանգամից աչքի է զարնում նրա՝ արդեն իսկ շատերին ծանոթ և քննարկված սպիտակ զգեստը: Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ այս զգեստը քննարկվեց, երբ տեսան Քրիստինե Պեպելյանի և Սիրուշոյի հագին: Արդարության համար նշենք, որ Քրիստինեն ավելի վաղ էր այն կրել, իսկ Սիրուշոն օրեր հետո այդ զգեստով լուսանկարը տեղադրեց իր Ինստագրամում:
Մի բան չեմ հասկանում՝ այդքան բարդ է չկրկնօրինակե՞լը, մանավանդ որ համացանցում այդքան քննարկվեց զգեստի պատմությունը: