Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել՝ խաղաղություն մաղթելով մեր կյանքում և հոգում։

«Տխուր է, չգիտեմ, չեմ շնորհավորում:

Ինձ թվում է՝ չեք էլ սպասում շնորհավորանքիս:

Ու թող որ մեր հետագա կյանքը փորձենք արժանի ապրել մեր տղերքին:

Թող լինենք ազնիվ, պարզ, մաքուր և ապրենք՝ շնորհակալ լինելով նրանց, ում շնորհիվ հիմա «ապրում ենք»:

Ուզում եմ՝ գնահատենք մեկս մյուսին:

Չցավեցնենք: Չնեղացնենք: Չմեղադրենք : Սիրենք ու շատ:

Խաղաղություն մեր կյանքում և հոգում: Լավ եղեք»,- Instagram-յան էջում գրել է դերասանուհին։