Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե Գլոբուս» մրցանակի հանձնման 75-րդ արարողությունը, որը կինոյի աշխարհում երկրորդ «Օսկար» են համարում: Դերասան Գարի Օլդմանը հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում: Օլդմանը առաջադրված էր «Մութ ժամանակներ» ֆիլմում դերի համար: Այս անվանակարգում պայքարում էին նաեւ Թոմ Հենքսը («Գաղտնի թղթապանակ»), Տիմոթի Շալամեն («Ինձ իմ անունով դիմիր»), Դենիել Դեյ Լյուիսը («Անտեսանելի թել») եւ Դենզել Վաշինգթոնը («Ռոման Իսրայել, Esq.»):

Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը «Ոսկե Գլոբուս» մրցանակը ստացել է լավագույն կանացի դերի համար դրամատիկական՝ «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմի համար:

Անվանակարգում պայքարել են նաեւ Մերիլ Սթրիփը, Սալլի Հոքինսը եւ Միշել Ուիլյամսը:

Լավագույն դրամա՝ «Երեք բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri)

Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ՝ «Լեդի Բերդ» (Lady Bird) : Նրա գլխավոր դերակատար Սիրշա Ռոնանը մրցանակի է արժանացել «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում: «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է շնորհվել Ջեյմս Ֆրանկոյին («Սարսափելի արարիչը»): Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Ոչ մի տեղից»-ը և «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Կոկո»-ն: