Այն մասին, որ Դի Կապրիոն ևս մեկ մոդել-ընկերուհի ունի, հայտնի է դարձել շաբաթներ առաջ։ Խոսքը Կամիլա Մորոնեի մասին է։ Կամիլլան համարվում է սկսնակ, սակայն հեռանկարային մոդել։
Աղջիկը ծնվել է Արգենտինայում, նա ընդամենը մեկ տարով է մեծ Լեոյի «հարեմի» ամենաերիտասարդ ներկայացուցչից՝ Ջուլիետ Փերկինսից։ Այժմ պարզվել է ևս մեկ հետաքրքիր կենսագրական մանրամասնություն։
Պարզվել է, որ Կամիլլան հանդիսանում է Ալ Պաչինոյի բազմամյա ընկերուհի Լյուսիլա Սոլայի դուստրը։
Պապարացիները Կամիլլային 42-ամյա Դի Կապրիոյի հետ նկատել են օրերս։ Նրանք Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում են դիմավորել Նոր տարին։