Երգչուհի Սիրուշոն, ով օրերս Սիդնեյում մենահամերգ է ունեցել, վերադարձել է։ Նա Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․
«Սիդնեյ! Շնորհակալ եմ այս աստիճան ջերմ ընդունելության համար։ Մեզ այս օրերի ընթացքում այնպես եք ողողել ձեր սիրով,խոսքերով,ծափերով,նամակներով ու հուշանվերներով, որ դժվարությամբ հեռացանք )) Մեզ համար այս շրջագայությունը լի էր հաճելի անակնկալներով' հայ համայնքի կազմակերպվածության աստիճանից մինչև #SirushoTeamSydney շապիկներ))! Ամեն ինչ մտածված էր ու արված սիրով, ինչի համար շնորհակալ եմ, և միշտ կմնաք իմ հուշերում!))»։