Օլյա Հակոբյանը BRAVO.am-ի սիրային բլից հարցերին բավական խոր եւ յուրօրինակ պատասխաններ է տվել: Դերասանուհին նախ նշել է' ինչ է սերը, սիրահարվածներին համեմատել է երեխաների եւ հոգեկան խնդիրներ ունեցողների հետ, նաեւ նշել՝ ինչի է պատրաստ հանուն սիրո:):
Սերը՝ երբ որոշում եք միասին ֆիլմ դիտել, 20 րոպեից հետո այդ ֆիլմը միայնակ ես դիտում, բայց դա քեզ չի նյարդայնացնում:
Սիրել՝ նշանակում է գինովցած, թե սթափ զանգել նույն տղամարդուն:
Կա համակրանք առաջին հայացքից, սերը շատ ավելի բարդ բան է, որ միանգամից զգաս, եւ դեռ հարց է' զգալուց հետո արդյոք կուզես ինքդ քեզ դա խոստովանել:
Սիրահարվածները նման են երեխաների, քանի որ մաքուր են, կամ էլ հոգեկան խնդիրներ ունեցողների, քանի որ բազմիցս նկատած կլինեք, որ սիրահարված ժամանակ հիմար, անտեղի ժպիտ եք ունենում, որը բոլորի մոտ տարօրինակ լինելու տպավորություն է ստեղծում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։