Ռոզի Ավետիսովան կարծում է՝ երբ սիրում է` գեղեցիկ է: Թե ինչ է սերը, ինչի է պատրաստ հանուն սիրո, ինչ պետք է անել մինչ ամուսնանալը եւ այլ հարցեր ստացել են դերասանուհու հետաքրքիր մեկնաբանությունները:

Սերն ամենաօգտակար թմրանյութն է:

Սեր առաջին հայացքից չկա, բայց սիրահարվել կարելի է:

Սիրահարվածները հաճախ նման են ապուշի, ով միայն բարի արարքի է ընդունակ:

Սիրո եղանակ չունեմ, թեեւ միշտ ձգտում ունեմ դեպի տաքը:


 Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել մատները. միշտ նայում եմ դրանց:

Վանում են անճաշակ կոշիկներն ու անմշակ խոսքը:

Կինը պետք է խելացի, ճկուն եւ հումորով վերաբերվի տղամարդու շատ արարքների:

Կյանքն առանց սիրո անհամ ճաշ է:

Երբ սիրում եմ՝
 գեղեցիկ եմ:

Հանուն սիրո պատրաստ եմ մի քիչ համբերել:


Նյութն ամբողջությամբ՝ Bravo.am կայքում։