Դեկտեմբերի 5-ին ռուսական Матч ТВ հեռուստաալիքը կհեռարձակի Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին փաստագրական ֆիլմը:

Ֆիլմին է անդրադարձել նաև հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին:

Ես բազմիցս ասել եմ, որ մեր նպատակն է՝ ներկայացնել մարդկային պատմություններ սպորտի և սպորսմենների մասին: Մեզ հետաքրքիր է՝ ինչն է առաջնորդում մարզիկներին հաղթանակի ու անկման պահին, ով է նրանց ոգեշնչում և ինչու նրանք չեն հանձնվում:

Միխայիլն ու Նոբելը պատրաստել են էքսկլյուզիվ և էմոցիոնալ նյութ՝ 21-րդ դարի հայ ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի մասին: Հենրիխն արդեն լեգենդ է  դարձել և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը», – ասել է Матч ТВ-ի  գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին: