Սերիալներից եւ հեռուստանախագծերից հայտնի Լիկա Սալմանյանը շուրջ կես տարի է՝ բացակայում է եթերից: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նկարահանման հրապարակ կվերադառնա իրեն հետաքրքրող առաջարկի դեպքում միայն, դադարի այս շրջանում էլ զբաղված է իր գեղեցկության սրահի կազմակերպչական, ինչպես նաեւ դիմահարդարման աշխատանքներով:

«Տեսախցիկը, նկարահանման հրապարակը, իհարկե, կարոտում եմ: Դա մի աշխարհ է, որտեղ հայտնվելիս չես կարողանում դուրս գալ»,- ասել է Լիկան՝ հավելելով, որ գործնական առաջարկները քննարկում է ընտրյալի՝ Աշոտ Սարգսյանի հետ.«Բացի այն, որ սիրելիս է, նաեւ միեւնույն բնագավառից ենք: Նա ավելի մեծ փորձ ունի: Հաճախ ասում է՝ ինչու արժե նկարահանվել կամ չնկարահանվել այս կամ այն նախագծում: Կան տեսարաններ, կերպարներ, որոնցից կհրաժարվեմ: Այդ առումով մինչ սիրելիիս կողմից սահմանափակումները, ես ինքս եմ ինձ սահմանափակել»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։