Թթվասերով պատրաստված այս խմորը շատ թեթև և նուրբ է ստացվում:
Բաղադրիչներ
✓ Հավկիթ— 4 հատ
✓ Շաքարավազ — 1,5 բաժակ
✓Հալեցրած սերուցքային կարագ— 100 գր.
✓ Թթվասեր — 1 բաժակ
✓ Հանգած սոդա — 1 թ/գ
✓ Ալյուր (ես մի փոքր քիչ եմ լցնում) — 2,5 բաժակ
✓ Կակաո — 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Հավկիթն ու շաքարավազը լավ հարել 5 րոպե (ոչ պակաս)՝ հարիչի միջին ուժգնությամբ:
Ավելացնել թթվասերը, խառնել: Հալեցրած սերուցքային կարագը (ոչ տաք), խառնել, այնուհետև լցնել սոդան:
Կրկին հարել հարիչով: Ավելացնել մաղած ալյուրը: Ալյուրն ավելացնում ենք աստիճանաբար՝ խառնելով գդալով:
Ես լցնում եմ 2 բաժակ ալյուր և խմորը թանձրանում է: Կախված ալյուրի որակից՝ կարող է դրա պահանջված քանակությունը փոխվել:
Բաժանեք խմորը 2 մասի: Մի մասի մեջ լցրեք կակաո և խառնեք:
Ձևամանը (21-24 սմ. տրամագծով) պատեք բուսական յուղով: Ձևամանի կենտրոնում 2 ճ/գ-ից հերթով լցրեք բաց և մուգ խմորները:
Ատամի չոփիկով նկարելու նման շարժումներ արեք խմորի մակերեսին միայն:
Եփում ենք այն 180C աստիճանում: Ատամի չոփիկով ստուգեք՝ արդյոք եփվել է թե ոչ:
Կարելի է վրան լցնել գլազուր:
Բարի ախորժակ: