ՀՀ վաստակավոր արտիստ, պրոդյուսեր, երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան արարողության հյուրերի թվում եղել է նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ծննդյան երեկոյի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը կատարեց իր հայտնի «Первая леди» երգը, իսկ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, Ավետ Բարսեղյանը պարի հրավիրեց Առաջին տիկնոջը: Օրվա հոբելյարին էլ՝ երգելով պարահրապարակ բերեց երգիչ Մհերը:
Աղբյուրը՝ Իրավունք թերթ