Արցախյան պատերազմի եւ խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» դրաման ներկայացված է «Նիկա» մրցանակաբաշխությանը՝ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում:

Starhit.ru-ի տեղեկացմամբ, այդ անվանակարգում ժապավենի մրցակիցներն են՝ Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթեւանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելոռուս, Լատվիա): «Նիկա» մրցանաբաշխությունը կկայանա ապրիլի 2-ին, Մոսկվայում:

Հիշեցնենք, որ «Եթե բոլորը…» ֆիլմը ցուցադրվել է նաեւ Մոսկովյան միջազգային կինոփառատոնին, 2012 թվականի ամռանը: