«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի մասին ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է դեռևս մեկ տարի առաջ: Վիլյամ Սարոյանի չորս պատմությունները միավորվել են ռեժիսոր Մարինե Զաքարյանի ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա մարտի 6-ին: «Ամբողջ աշխարհը և բուն իսկ դրախտը», «Մաղադանոսի այգին», «Փասիանի որսորդը», «Ծննդյան տոներից երեք օր հետո» պատմվածքները բավականին փոփոխվել են՝ հարմարեցվելով ֆիլմին, սակայն պահպանվել  է դրանցից յուրաքանչյուրի սյուժետային գիծը:

 

 

Թեև պատմություններն առանձին  են, իրար լրացնում են և ծառայում մի գաղափարի:  «Այս ֆիլմի վրա սկսեցի աշխատել զուտ Սարոյանի լուսավոր խոսքը  մեծ լսարանին հասցնելու համար: Իմ կարծիքով՝ ֆիլմի հաղթաթուղթն լավատեսությունն է, լուսավոր ու մարդասիրական գիծը, որ կա ամեն ինչում»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Զաքարյանը:

 

 

Ռեժիսորը չառանձնացրեց, թե եղանակներից ո՞րն է առավել տպավորիչ ստացվել, քանի որ դրանք հավասարազոր են և յուրաքանչյուրն ունի իր գույնը. «Գարնանը որոնումներ են, ճանապարհ… կարծես ինչ-որ բանի սկիզբ լինի, ամառը կարծես խռովք, ընդվզում լինի, աշունը՝ շնորհակալության և երախտագիտության շրջան է, կարծես, բերքահավաք լինի, իսկ ձմեռը գթասրտություն, հեզություն, հնազանդություն է արտացոլում: Եղանակներն ինքնանպատակ չեն: Կարծում եմ՝ դրանք շատ ճիշտ են բացահայտվում գործողությունների մեջ: Կարծես եղանակը նպաստի գործողություններին, գործողությունն էլ՝ եղանակի ընկալմանը»:

 

 

Շարունակությունը` այստեղ: