Չորս տարվա անդադար աշխատանքից հետո դերասանուհի Անուշկա Մարգարյանն արդեն մի քանի ամիս է, ինչ էկրանային լռություն է պահպանում: Life.panorama.am-ի հետ զրույցում Անուշկան խոսել է ոչ միայն աշխատանքային ծրագրերի շուրջ, այլեւ առաջին անգամ պատմել է իր եւ շախամտիստ Ավետիք Գրիգորյանի բաժանության մասին:

-   Անուշկա, քո էկրանային լռությունը անմիջապես նկատելի է դառնում, քանի որ այս ասպարեզում հայտնվելուց հետո երկարատեւ ընդմիջում չէիր ունեցել: Ինչի՞ հետ է կապված այս պասիվությունը:

-    Այո, մեծ հաշվով փետրվար ամսից հետո չեմ երեւում էկրաններին, որն իր պատճառներն ունի: Նախ ինձ պետք էր փոքրիկ հանգիստ, որպեսզի «Առաջնորդները» հեռուստասերիալի Կարմենի կերպարից այսպես ասած դուրս գայի, հանգստանայի, քանի որ այն շատ բարդ, հոգեբանական դեր էր: Ընդհանուր առմամբ ինձ հանգիստ էր պետք, իսկ հիմա արդեն պատրաստ եմ նոր ու հետաքրքիր առաջարկներ ընդունել: Ի դեպ՝ հիմա կան մի քանի հրավերներ, բայց քանի դեռ դրանցից ոչ մեկ չեմ ընդունել, կխուսափեմ մանրամասներ հայտնել:

-  Բոլորին է հայտնի, որ Դիանա Գրիգորյանի թիմում դու քո տեղն ունես, ու թվում էր, թե «Նռան հատիկ»-ում եւս քեզ կտեսնենք: Նման ծրագրեր կա՞ն:

-   Ճիշտ եք՝ ես շատ մտերիմ եմ Դիանա Գրիգորյանի եւ նրա թիմի հետ: Պետք է խոստովանեմ, որ չափազանց կարոտում եմ նրանց հետ աշխատանքը, շնորհակալ եմ մինչ այս կայացած համագործակցությունների համար եւ հույս ունեմ, որ մենք դեռ կշարունակենք միասին աշխատել: Ինչ վերաբերվում է «Նռան հատիկ»-ին, այստեղ հիմնականում նոր դերասանական կազմ է  հավաքված, դեռեւս ծրագրեր չկան, որի համաձայն ես էլ պետք է նկարահանվեմ, բայց եթե լինի նման առաջարկ, սիրով կաշխատեմ:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։