Նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Սելենա Գոմեսի՝ սիրունիկ աղջնակից ճակատագրական գեղեցկուհու վերածվելը ստիպել է քրտնել ամբողջ նկարահանող անձնակազմին: Տեսահոլովակի նկարահանումների համար ընտրվել են մի քանի տեսակի հագուստներ, որոնցից ցնցող է հատկապես pinup-girl-ի կերպարը: Disney-ի աստղը հայտնվել է իր համար շատ անսովոր կերպարով՝ 60-ականների անամոթ գեղեցկուհու: Կարմիր լողազգեստը, ոչ շատ բարձրակրունկ սանդալները, «կատվի աչքերով» ակնոցները եւ փարթամ գանգուրները նրան յուրահատուկ փայլ են հաղորդել իր ընտրած ռետրո ոճում: Երգչուհին եւս երկու անգամ փոխել է հագուստը: Նկարահանման ամբողջ ընթացքում Սելենան աչքի է ընկել իր անհավանական հնարքներով: Մնում է սպասել վերջնական արդյունքին՝ տեսահոլովակին, որը խոստանում են շատ չուշացնել: