Նույնիսկ ամենաեռանդուն մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում գիտելիքներ են փնտրում, չեն կարող պնդել, որ գիտեն մեր աշխարհի մասին ամեն բան։
BlogNews-ը հատուկ հետաքրքրասերների համար հավաքել է 25 զարմանահրաշ փաստեր, որոնք դուք, միանշանակ, չէիք լսել։
- Կերպարվեստը 1912-1948թթ. պաշտոնապես համարվել է Օլիմպիական խաղերի մարզաձև։
- Վերջին 12 ամիսների ընթացքում արվել է պատմության ընթացքում արված բոլոր լուսանկարների 10%-ը։
- Կենտրոնական Ասիայի ամեն 10-րդ բնակիչը Չինգիզ Խանի տոհմից է։
- Ավստրալական «Fucking» գյուղի ճանապարհային նշանները քարից են պատրաստված, որպեսզի դրանք չգողանան։
- Ինքնաթիռի անսարքության պատճառով մահանալու հավանականությունն ընդամենը 3 անգամ է գերազանցում պումայի զոհ դառնալու հավանականությանը։
- Եթե դուք տարեկան աշխատում եք ավելի քան $18.000, ապա մտնում եք մոլորակի ամենահարուստ մարդկանց 4%-ի մեջ։
- Երբ 1911թ.-ին «Մոնա Լիզան» գողացան Լուվրից, կասկածյալների ցանկում կար նաև Պաբլո Պիկասոն։
- Ծննդյան օրը մահանալու հավանականությունը 14%-ով ավելի մեծ է, քան մնացած բոլոր օրերինը։
- Ամեն տարի բժիշկների վատ ձեռագրի պատճառով մահանում է 7000 մարդ, իսկ մոտ 1,5մլն մարդ վնասում է առողջությունը։
- Ադամանդների մեծամասնությունն ավելի քան 3 միլիարդ տարեկան է։
- Ամեն 10-րդ եվրոպացին ծնվել է IKEA մահճակալի վրա։
- Հերոինը սկզբնական շրջանում ներկայացվում էր որպես հազի դեղ։
- Մարդկության 40%-ը չի ապրել մինչև 1 տարեկանը լրանալը։
- Նեպտունում ամառը տևում է 40 տարի, սակայն ջերմաստիճանը -200 աստիճան է։
- Բեյոնսեն հանրահայտ կոմպոզիտոր Գուստավ Մալերի ազգականն է։
- Ամեն ամիս աշխարհում մահանում է որևէ լեզվի գոնե 2 բարբառ։
- Հոգեբանները մինչ օրս չեն կարողանում սահմանել, թե ինչ է անհատականությունը։
- Եթե Երկիր մոլորակը տրամագծով ծակեն, ապա աշխարհի մի ծայրից մյուսը, այդ անցքի մեջ թռչելով, կարելի է հասնել 42 րոպեի ընթացքում։
- Կիրակի օրը Չինաստանում ավելի շատ մարդ է գնում եկեղեցի, քան ողջ Եվրոպայում։
- Լուսնի փոշին վառոդի հոտ ունի։
- Միջինում ամեն մարդ ավելի քիչ ընկեր ունի, քան իր ընկերներից յուրաքանչյուրը. այդպես էլ առաջացել է ընկերների պարադոքսը։
- Թլպատումը սկսել են կիրառել դեռ Հին Եգիպտոսում. այն ժամանակ դա արվել է քարե մկրատների միջոցով։