Մի քանի փաստ աշխարհում ընդունված ամենաօրինական թմրանյութի մասին:
«Կոֆեին. օգտակար և վնասակար սովորություններ» գիրքը, որի հեղինակն է Մյուրեյ Կարպենտերը աշխարհի խոշորագույն արդյունաբերության մասին է, որը, ինչպես թմրանյութի բիզնեսը, լի է կոշտ պայքարով, խարդախություններով:
Փորձեք հիշել ձեր այսօրվա օրը՝ որքա՞ն սուրճ կամ թեյ եք խմել: Կամ էլ հնարավոր է՝ դուք կոլա, շոկոլադ և էներգետիկ ըմպելիքներ եք սիրում: Եթե այդպես է, ապա այն մարդն եք, ով մեկ օր էլ չի կարող ապրել առանց կոֆեինի:
Ամենաօրինական թմրանյութերից մեկի՝ կոֆեինի մասին, բազմաթիվ առասպելներ են հյուսվել:
Կոֆեինին մենք շատ են սովորել, բայց շատ քիչ բան գիտենք դրա մասին: Հիշատակված գրքի հեղինակը եղել է Մեքսիկայի պլանտացիաներում, Չինաստանի հսկայական գործարաններում և ԱՄՆ-ի հետազոտական լաբորատորիաներում, որպեսզի պարզի, թե ինչպես է այն ազդում կյանքի և առողջության վրա:
Կոֆեինը օրինական թմրանյութ է: Այն օրգանիզմում արտասովոր շարժուն է: Նրա փոքր մոլեկուլները հեշտությամբ անցնում են հեմատոէնցեֆալիտյան պատնեշը: Ուղեղում այն արգելափակում է ադենիզմի արտադրությունը, որը մեր ուղեղին հաղորդում է, որ օրգանիզմը հոգնել է: Հենց այդ հասարակ հնարքն է կոֆեինը դարձնում սիրելի թմրանյութ:
Կոֆեինն ավելի ակտիվ կդարձնի: Թեյի գդալի մեկ վաթսուներորդ մասը ձեզ ավելի ակտիվ է դարձնում: Դա լավ չափաբաժին է նրանց համար, ովքեր սուրճ են օգտագործում ամեն օր: Մեկ ճաշի գդալ կոֆեինը կարող է սպանել մարդուն:
Կոֆեինը սրում է հատկապես այն մարդկանց ուղեղը, ովքեր սթրեսի մեջ են, հոգնած են կամ հիվանդ: Այն ազդում է նրանց վրա, ովքեր սուրճ են խմում ամեն օր, և նրանց վրա, ովքեր առաջին անգամ են փորձել:
Կոֆեինը կարող է փլուզել Ամերիկան: Ենթադրենք՝ կոֆեինի մատակարարումը ԱՄՆ կտրուկ նվազի. հաջորդ օրն իսկ այն չի լինի: Քանի որ ամերիկացիների մոտ 80%-ը այդ նյութն ընդունում է ամեն օր,իսկ արդյունքները վկայում են, 125 000000 մարդ գլխացավեր կունենա, իսկ 32000000-ը խանգարումներ կունենա:
Կոֆեինը ազատում է քնկոտությունից, բայց որոշ դեպքերում այն մեծացնում է այդ զգացողությունը: Որոշ մարդիկ կարող են սուրճ խմել մինչև ուշ երեկո, հետո պառկել ու նորածնի նման քնել: Ոմանք պետք է կանգնեն կեսօրին, քանի որ երեկոյան կարող են ատամները կրճտացնել:
Կոֆեինը ազդում է ճարպակալման վրա: Քանի որ կոֆեինը հաճախ ուղեկցվում է մեծ չափի կալորիաներով , ապա այն կարող է մեծ ազդեցություն ունենալ ճարպակալման վրա: Եթե բարձր կալորիականությամբ մթերքի հետ դուք օգտագործում եք կոֆեին, ապա այն ստիպում է ձեզ այն գնել նորից ու նորից: Դուք կարող եք իրական խնդիրներ ունենալ առողջության հետ:
Կոֆեինը ազդում է մկանների աշխատանքի վրա: Կոֆեինն ակտիվացնում է մկանների աշխատանքը , ճնշում է հոգնածության զգացողությունը, իսկ մեծ չափաբաժինը ճնշում է մկանների կրճատման ուժգնությունը:
Կոֆեինը հաբերում և սուրճի մեջ միևնույնն է: Այն միևնույն ազդեցությունն է գործում, միակ տարբերությունը ձեր վրա ազդեցության աստիճանն է: Առաջին դեպքում այն մեզ թմրանյութ է թվում, իսկ երկրորդում տարածված ըմպելիք:
Կոֆեինը կարող է փրկել ձեր կյանքը: Ուշադրությունն ու ռեակցիայի արագությունը կարող է փրկել ինչպես զինվորի, այնպես էլ քաղաքացիական անձի երկար երթևեկության դեպքում: Ընդ որում, եթե Դուք պատրաստվում եք կոֆեին օգտագործել, ապա պետք է դա չափավոր անեք: Գիտնականների շրջանում շատ տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, արդյոք կոֆեինը օգտակար է, թե վնասակար: Գիտնականները դեռ համաձայնության չեն եկել այս հարցում:
Կոֆեինը ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա: Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում կոֆեինը կարող է մեծացնել ուշադրությունը, հւշողությունը, սովորելու ունակությունը և տրամադրությունը: