Հեռուստադիտողն առաջիկայում Շուշաննա Թովմասյանին մազերի նոր երանգով կտեսնի: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է արտաքին տեսքի փոփոխության, նոր դերի եւ այն մասին, թե ինչպես է անցկացրել ամառը:
«Կերպարային բոլոր փոփոխություններս հիմնականում նոր դերի հետ են կապված լինում: Այս անգամ էլ բացառություն չէ: Ինձ համար կարեւոր է ոչ միայն խաղով տարբերվել նախորդ կերպարից, այլեւ արտաքնապես: Նոր՝ «Մոռացված կանգառը» սերիալում կլինեմ մազերի ավելի բաց երանգով»,-նշել է նա եւ հավելել, որ իր համար արտասովոր ոչինչ չկա.«Բաց գույնի մազերով նախկինում էլ եղել եմ, այս անգամ պարզապես փոքր-ինչ վարդագույն երանգ կա, ինչն էլ թրենդի մեջ է: Դրական եւ բացասական կարծիքներ եմ լսել, ինչն էլ նորմալ եմ համարում. ոչինչ միանշանակ չի կարող լինել: Եթե փոխել եմ մազերիս գույնը, շարունակում եմ մնալ այս երանգով, աշխատում եմ, ուրեմն հարմարվել եմ»:
Շուշաննայի խոսքով՝ արտաքին փոփոխություններն իր կյանքում սկսվել են 17 տարեկանից.«Ի դեպ, միշտ այնպես է ստացվում, որ սերիալի ավարտից հետո չեզոք որեւէ երանգ եմ ընտրում՝ դրանով դուրս գալով նաեւ կերպարից»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։