Երեկ՝ օգոստոսի 24-ին, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը նշում էր ծննդյան 28-ամյակը: Այս ծննդյան տարեդարձը Սոնան դեռ երկար կհիշի, քանի որ բացի ընկերների եւ մտերիմների անակնկալներից՝ հաղորդավարուհին նաեւ անակնկալ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից՝ Դավիթ Միրոյանից, որն առավել հայտնի է ռեփեր Դավո բեմական անվամբ:

NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է Սոնայի եւ Դավիթի հետ, որոնք ոչ միայն պատմել են երջանիկ օրվա զգացողությունների մասին, այլեւ մեզ են տրամադրել բացառիկ կադրեր արարողությունից:


«Իրականում չէի պլանավորել ծննդյանս օրը նշել, քանի որ 25-ից հետո ես մի փոքր ծանր եմ տանում իմ ծննդյան տոները: Դավիթն ասաց, որ պատրաստվեմ, գեղեցիկ հագնվեմ, որովհետեւ ֆոտոնկարահանում ենք ունենալու: Անկեղծ ասած՝ ինքս էլ զարմացա, որովհետեւ Դավիթը երբեք ֆոտոնկարահանումներով հետաքրքրված չէր: Զբոսնում էինք միասին, երբ ասաց, որ մի տեղ պետք է մտնենք լուսանկարվելու համար ինչ-որ բան վերցնելու, իսկ երբ ներս մտանք տեսա, որ բոլոր ընկերներս եւ մտերիմներս հավաքվել էին այնտեղ»,-նշում է հաղորդավարուհին՝ հավելելով, որ ոգեւորությունը կրկնապատկվեց, երբ ավելի ուշ տեսավ ծննդյան տորթը.

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։