Wnews.am-ը գրում է. «Դեպի Եվրատեսիլ» նախագծից բոլորիս հայտնի Իջինը թեպետ դուրս մնաց երզափակիչ փուլից, բայց մենք դեռ հիշում ենք նրան որպես նախագծի ամենավառ ու տպավորիչ մասնակից:
Սեքսուալ արտաքին, համարձակ կերպար, որն էլ դարձավ երգչուհու գլխավոր այցեքարտը: Օրերս երգչուհին հյուրընկալվել էր կայքին և անկեղծ զրույց ունեցել մեզ հետ:
Իջին, ինչո՞վ ես հիմա զբաղվում:
Նկարահանեցի տեսահոլովակ, որը երկու օրվա մեջ Ռուսաստանի ամենապոպուլյար տեսահոլովակների մեջ 3-րդ տեղն էր զբաղեցնում: Հիմա պատրաստվում եմ Արտյոմ Վալտերի հետ զուգերգի. դա իմ առաջին երգն է լինելու հայերնով, իսկ սեպտեմբերին պատրաստվում եմ ներկայացնել իմ անհատական հայերեն լեզվով երգը:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծից երկար ժամանակ է անցել, այն ինչպե՞ս ազդեց քո գործունեության վրա:
Շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեցա, նախագիծն ինձ շատ բան տվեց: Նախ շատ երկրպագուներ, ովքեր սպասում էին տեսահոլովակիս ու հենց իրենց շնորհիվ էլ այն այդքան մեծ հաջողություն գրանցեց: Մեծ փորձ. ես որպես արտիստ ամբողջությամբ բացվեցի , հնարավորություն ունեցա ներկայանալ ամենատարբեր ոճերում: Ռուսաստանում շատ երկրպագուներ ունեմ ու իմ կարգավիճակը բարձրացավ, նրանք տեսան, թե ինչ մակարդակի շոու կարող եմ ցույց տալ:
Աշխատել ես թե’ ԱՄՆ-ում, ռուսական և հայկական շոու բիզնեսում, ի՞նչ առանձնահատկություններ ունեն դրանցից յուրաքանչյուրը:
-ԱՄՆ-ում շատ մեծ է մրցակցությունը, որովհետև ողջ աշխարհից արտիստներ են գալիս ԱՄՆ ու շանսը միլիոնից մեկին է բաժին ընկնում: Իմ առաջին տեսահոլովակը նկարահանել եմ ԱՄՆ-ում ու դա մեծ երազանք էր, որն իրականացավ: ԱՄՆ-ում լավն այն, է որ հաջողության հասնելու համար դու «պապիկ» պետք է չունենաս, փող պետք է չունենաս, ծանոթ պետք է չունենաս, եթե իսկապես տեսնում են, որ կարող են քեզ լավ նախագիծ դարձնել, վերցնում են: ԱՄՆ ես գնացել էի 18 տարեկանում, որովհետև հաղթել էի հեղինակավոր մրցույթներից մեկում և ինձ նկատել էր ներկա պրոդյուսերներից մեկը: Կազմակերպվում են լուրջ մրցույթներ, որտեղ բազմաթիվ մենեջերներ, լեյբլների ներկայացուցիչներ են լինում և ընտրում են ապագա աստղերի: ԱՄՆ-ում պրոդյուսերը երգ գրողն է, ոչ թե աստղ դարձնողը, այնտեղ աստղ է դարձնում մենեջերը, լեյբլը, իսկ Մոսկվայում ամեն ինչ պրոդյուսերն է անում ու բոլոր պրոդյուսերներին մեծ հաշվով բոլորը գիտեն, մաֆիայի նման է , որ մտնել այդտեղ չես կարող, պետք է շատ փող ունենաս, թեպետ հիմա մի քիչ փոխվել է: Փառք Աստծո, որ սոց- ցանցերը ուժ ունեն ու ռադիոն էլ հոգնել է հին աստղերից, նրանք արդեն նորերին հնարավորություն են տալիս, իսկ Հայաստանում չգիտեմ շոու բիզնեսն ինչպես է, որովհետև նախագծի շնորհիվ ես միանգամից շատ երկրպագուներ ունեցա և արդեն սպասում են իմ նոր երգին: Մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետև իմ հայրենիքն է ու ավելի ուշադիր եմ իմ ամեն երգն ընտրելիս:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում