ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի 19-ամյա դուստր Ելիզավետան սիրավեպ է սկսել Ֆրանսիայում ապրող երիտասարդ ձեռնարկատեր Լուի Վալդբերգի հետ:
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աղջիկը «Instagram»-ի ի միկրոբլոգում համատես սև-սպիտակ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ, ում արդեն մեղմորեն գրկում և այտից համբուրում է: Այս մասին գրում է Cosmo.ru-ն: Պեսկովի ժառանգի նոր սիրեցյալը զբաղվում է «Tazer Lighter» կրակայրիչների արտադրությամբ:
Ինչպես պարզվել է, Լուին մտադիր է ակտիվորեն ընդլայնել իր բիզնեսը նաև Ռուսաստանում: Եվ այս հարցում նրան ակտիվորեն օգնում է 19-ամյա Ելիզավետան: Նա զբաղեցնում է Ռուսաստանի «Аванти» ձեռնարկատերների ասոցիացիայի երիտասարդ ձեռնարկատերերի բաժնի խորհրդականի պաշտոնը: