Ինչպես և յուրաքանչյուր շաբաթ, այս անգամ էլ առանց բացառության, ArmStar.am-ը Ձեզ է ներկայացնում հայկական շոու-բիզնեսի աստղերի ֆեյսբուքյան ակտիվությունն ու գրառումները: Մինչ այս Ձեզ արդեն ներկայացրել ենք նրանց մտքերը գարնան գալստյան մասին, այդ պատճառով այսօր անդրադառնանք մյուս գրառումներին:

Հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը, կարծես, բնապահպանական գրառում էր թողել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով.

առաջարկում եմ ՝ ԳԱԶԱԴՈԻԼ ...... համ էլ օդը կմաքրվի ))) մի քիչ:

Ինչպես միշտ, Լիլիթ Հովհաննիսյանն իր երկրպագուների հետ կիսվել է լուսանկարներով.
Առաջին տեսահոլովակում նա 3 ամսական էր, երկրորդում՝ 10-ը......

Իմ գեղեցկուհին մեծանում ու շքեղանում է օր օրի.....;)))

գարուն......ծաղիկներ.....հրաշալի եղանակ.....

and one more dress by me

«Դժվար Ապրուստ» սերիալի երկրպագուներին «հրաժեշտի և շնորհակալական նամակ» է գրել Շուշաննա Թովմասյանը.

«Այսօր արդեն կվերջանա ինձ համար ճակատագրական դարձած «Դժվար Ապրուստ» հեռուստասերիալը: Դուք վերջապես կստանաք ձեզ հուզող բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք ուղղում էիք ինձ, և ինչքանով դրանք ձեզ կգոհացնեն, դատեք ինքներդ:

Կարդալով ձեր ջերմ խոսքերը, բարեմաղթանքներն ու ցանկությունները, որոնցով հեղեղել եք իմ էջը, անչափ ուրախանում եմ: Ձեր խոսքերից զգում եմ, որ չեմ արժանացել հեռուստադիտողի անտարբերությանը:

Այնքան պարտավորեցնող հոգեվիճակ է ինձ մոտ, և չեմ ամաչի ասել, որ նույնիսկ ձեր հրաժեշտի խոսքերը կարդալիս՝ հուզվել եմ:

Շնորհակալությունս եմ հայտնում մի մարդու, ում խորհուրդների, շտկումների շնորհիվ ես կարողացա ինչ-որ չափով հմտանալ ինձ վստահված գործում. խոսքս վերաբերվում է տաղանդավոր, բարի, չափազանց կամեցող Աիդա Բաբաջանյանին (թող ինձ ներեն մյուս դերասանները), բայց ես ուզում եմ առանձնացնել հենց իրեն, քանի որ իմ հիշողությունների մեջ առավելագույնս տպավորվել է իր հետ անցկացրած նկարահանումները:

Եվ հիմա, երբ ես հետ եմ նայում, գալիս եմ մի համոզման, որ այն ամենը, ինչ վերապրել եմ այս նախագծի շրջանակներում, պատահական չէր. վստահ կարող եմ ասել՝ կյանքում ոչինչ պատահական չի լինում…»: