Կանանց համար կարևոր է յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր մանրուք։ Նրանց երջանկացնելու համար տղամարդիկ պետք է նրբանկատ լինեն, ուշադիր ու հոգատար։ Ուշադրություն դարձրե՛ք այս 30 մանրուքներին, որոնք կանանց համար չափազանց կարևոր են։
1. Կոմպլիմենտ անել այնպիսի բանի համար, որ նա մտածում էր՝ չէիք էլ նկատի. օրինակ՝ նոր շրթներկ կամ եղունգների լաք։
2. Նվերներ տալիս բացիկի վրա անվան հետ մեկտեղ գրառում անել։
3. Ասել նրան, որ որևէ ֆիլմ կամ երգ նրան է հիշեցնում։
4. Առավոտյան հաղորդագրություններ ուղարկելը։
5. Հիշել նրա մայրիկի ծնունդը։
6. Առաջարկել օգնել նրան տնային գործերում։
7. Նկատել նրա նոր սանրվածքը։
8. Հարցնել նրան՝ ինչպես է անցել օրը։
9. Մեքենայում միացնել այն երաժշտությունը, որը գիտեք, որ նա սիրում է։
10. Տալ նրան Ձեր հեռախոսի գաղտնաբառը։
11. Պահել ֆիլմերի տոմսերը, որ միասին եք դիտել։
12. Հրավիրել նրան՝ ընթրելու Ձեր ընտանիքի հետ։
13. Ասել, որ նա գեղեցիկ է։
14. Նրա նկարները տեղադրել սոցիալական մեդիայի Ձեր էջում։
15. Համբուրել նրա ճակատը։
16. Ասել «սիրում եմ քեզ» մինչև աշխատանքի գնալը։
17. Բռնել նրա ձեռքը։
18. Ընտրել ֆիլմ կամ գիրք, որը կարծում եք՝ նա կհավանի։
19. Ծանոթանալ նրա ընկերների հետ։
20. Պաշտպանել նրան։
21. Ներողություն խնդրել։
22. Կազմակերպել ռոմանտիկ ժամադրություն։
23. Խաղալ նրա մազերի հետ։
24. Պատմել նրան Ձեր օրվա մասին։
25. Թողնել, որ նա քնի Ձեր ուսին։
26. Կիսվել Ձեր ուտելիքով նրա հետ։
27. Երգել նրա համար։
28. Գրկել նրան ետևից։
29. Հագնել այն շապիկը, որ նա սիրում է։
30. Այնպես անել, որ նա հասկանա՝ որքան եք ուզում ամուսնանալ նրա հետ։